Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Նորամարգ

Բնակչություն` 2003

Նորամարգ (մինչև 1992թ.-ը` Կալինին ավան) գյուղը գտնվում է Արարատի մարզում` Հրազդան գետի ստորին հոսանքի ափին, Երևանից 24կմ (Մասիս քաղաքից 7կմ) հարավ, Արտաշատ մարզկենտրոնից 22կմ հյուսիս-արևմուտք: Գյուղի հարևանությամբ կան արհեստական խոշոր լճեր:
Գյուղի նորօրյա պատմությունը սկսվում է 1988թ.-ից:
Մինչև Ադրբեջանից մեր հայրենակիցների բռնագաղթը գյուղը բնակեցված էր թուրքական տարերով քրդերով: Մասիսի շրջանի վարչական միավոր հանդիսացող Կալինին գյուղը ձևավորվել է իբրև առանձին անասնապահական պետական տնտեսություն 1980թ.-ից:
Նորամարգ գյուղի ռելիևֆը հարթավայրային է, թույլ,արտահայտված թեքությամբ, ծովի մակերևույթից բարձր 830-840մ: Կլիման չոր է , խիստ ցամաքային: Գերակշռում են աղուտները, իսկ գետամերձ հատվածներում` ճահճուտները:
Գյուղի տարածքի հողերը բնութագրվում են բաց շագանակագույն գունավորումներով, միջին և ցածր կավ-ավազային կազմով, միջին հզորությամբ և ուժեղ կարբոնատվությամբ:
Գրունտային ջրերը գտնվում են 1.5-2.5 մ խորության վրա:
Տարածված է կիսաանապատային գոտուն բնորոշ բուսական և կենդանական աշխարհ: Շատ են կրծողները, սողունները և ջրլող թռչունները:
Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 10-12 ջերմաստիճան, նվազագույն ` -30 ջերմաստիճան, առավելագույնը` 40 ջերմաստիճան: Մթնոլորտային տեղումների տարեկան միջինը 280-300մմ: Գարնանային ցրտահարություններ լինում են ապրիլի կեսերին, իսկ աշնանային ցրտահարությունները դիտվում են արդեն հոկտեմբերի վերջերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21