Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Նոր Կյանք

Մակերես` 4.98կմ2

Բնակչություն` 2691

 Գյուղ Արարատի տարածաշրջանում , Վեդի քաղաքից 8 կմ հարավ : Մարզկենտրոնից գտնվում է 8 կմ հեռավորության վրա
Գյուղը հիմնադրվել է 1946 թվականին Իրանից ներգաղթած հայերի կողմից:
Գտնվում է ծովի մաերևույթից 850 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է : Ձմռան միջին ջերմաստիճանը տատանվում է - 30- ից -40 աստիճան :
Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր , օդի միջին ամսական ջերմությունը հասնում է + 24- ից +26 աստիճանի, իսկ առավելագույնը ` + 42 աստիճան է: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են , որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում :
Ըստ 2005թ. ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 2706 մարդ ,որից 48 % տղամարդիկ են, 52% - ը՝   կանայք: Մինչաշխատունակ տարիքը կազմում է 25 % , աշխատունակ տարիքի բնակչությունը ` 63 % , հետաշխատունակները` 12 % :
Ըստ 2010 թ.- ի տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 2875 մարդ , որից 51 % տղամարդիկ են , 49% - ը կանայք : Գյուղն ունի 820 տնտեսություն :
Գյուղն ունի դպրոց , մանկապարտեզ , մշակույթի տուն , գրադարան , բուժկետ , փոստի բաժանմունք :

Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է , հիմնական զբաղմունքը՝ հողագործությունը : Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 403 հա : Համայնքի հողերի հիմնական մասն օգտագորվում են որպես վարելահողեր ` զբաղեցնելով մոտ 122 հա : Ունի պտղատու և խաղողի այգիներ` համապատասխանաբար կազմելով 52 հա և 70 հա: Գյուղում բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, խաղողագործությամբ ,բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ :
Համայնքում 2010 թ.- ին ստեղծվել է <ԱՄՔՈՐ> կազմակերպության հովանավորությամբ գյուղատնտեսական կոոպերատիվը , որն իր մեջ ընդգրկվել է 69 ֆերմերային տնտեսություն և շուրջ 55 հա հողատարածք: Արդյունաբերություն չունի: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի, խմելու ջրի, ճանապարհների վերանորոգման և գյուղ. մթերքների վերամշակման ձեռնարկության հիմնախնդիրները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21