Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ոսկետափ

Մակերես` 22.6կմ2

Բնակչություն` 4602

 Գյուղ Արարատի տարածաշրջանում, Վեդի քաղաքից 6-7 կմ հարավ-արևմուտք: Մարզկենտրոնից գտնվում է 10 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Շիրազ, Շիրազալա, Շիրազանլու, Շիրազլի անվանումները: Ոսկետափ է վերանվանվել 1991 թ-ին:
Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում` ծովի մակարդակից 840 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
Գյուղի բնակչությունը 1873 թ-ին ունեցել է 150, 1897 թ-ին` 451, 1939 թ-ին` 1181, 1959 թ-ին` 2161, 1979 թ-ին` 3867, 1989 թ-ին` 3826 բնակիչ: 1988-1989 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման արդյունքում Ոսկետափ է տեղափոխվել 2230 հայ բնակիչ, իսկ տեղի ադրբեջանցիները` Ադրբեջան: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 4930 մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք` 51%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 27%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 60%, հետաշխատունակները` 13%: Գյուղն ունի 1368 տնտեսություն: Ունի 2 միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկետ:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսակն նշանակության հողերը կազմում են շուրջ 1888 հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 797 հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 25հա և 54հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ: Ունի վարելահողեր(886հա) և խոտհարքեր(77հա): Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերության ոլորտում զարգացած է սննդի արդյունաբերությունը: Այստեղ գործում է պահածոների գործարանը:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20