Համայնքներ
Համայնքի մասին
Ոստան
Մակերես` 6.2կմ2
Բնակչություն` 2946
,Գյուղ Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 0.5 կմ հյուսիս-արևելք: Նախկինում ունեցել է Բաջազլու, Բեգջիղազլու, Բեկջազալու, Բեկջիվազլու անվանումները: Ոստան է վերանվանվել 1945 թ-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ:
Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում` ծովի մակարդակից 835 մ բարձրության վրա: Կլիման չոր, խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 240-ից 260, իսկ առավելագույնը` 420: Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
Գյուղի բնակչությունը 1831 թ-ին ունեցել է 352, 1897 թ-ին` 1270, 1939 թ-ին` 1494, 1959 թ-ին` 2388, 1979 թ-ին` 3042 բնակիչ, որոնց նախնիների մի մասը տեղափոխվել է Պարսկահայաստանից` Խոյ և Սալմաստ գավառներից: 1988-1989 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման արդյունքում տեղի ադրբեջանցիները գնացել են Ադրբեջան և ազգային կազմը դարձել է միատարր: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 3005 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք` 52%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 28%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 53%, հետաշխատունակները` 19%: Գյուղն ունի 796 տնտեսությունՈւնի միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 447 հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 200 հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 12 հա և 20 հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ: Ունի վարելահողեր (53հա) և խոտհարքեր(22հա): Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
Արդյունաբերական ձեռնարկություններից ունի տեքստիլ գալանտերեայի կոմբինատ և Արտաշատի փորձնական գործիքաշինական գործարան: