Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Պ. Սևակ

Մակերես` 27.69կմ2

Բնակչություն` 577

 , Գյուղ Արարատի տարածաշրջանում, նրա հարավ-արևելքում, Երասխ-Եղեգնաձոր ավտոմայրուղու վրա: Մարզկենտրոնից գտնվում է 43 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Սևակավան անվանումը: Հիմնադրվել է 1978 թ-ին: Սկզբնական շրջանում հիմնադրվել է որպես այգեգործական տնտեսություն, ապա 1984 թ-ին դրան կից բնակավայրը կոչվել է գյուղ և իր անվանումը ստացել ի պատիվ Պարույր Սևակի:
Գյուղն ընկած է Ուրծի լեռնաշղթայի մեղմաթեք լանջերին: Ծովի մակարդակից տեղադրված է 1170 մ բարձրության վրա: Կլիման չոր ցամաքային է: Ձմեռը չափավոր ցուրտ է, ամառը` շոգ ու ցամաքային: Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -40-ից -70, հուլիսյան միջինը` 23-ից 25 աստիճան: Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350-500 մմ: Բնական լանդշաֆտները կիսանապատներ և չոր տափաստաններն են: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում:
Գյուղի բնակչությունը 1989 թ-ին կազմել է 604 բնակիչ, որոնք եկել են շրջապատի տարբեր բնակավայրերից: 1988-1989 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման արդյունքում Ադրբեջանից ևս այստեղ տեղափոխվել են հայեր: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայ նքի բնակչությունը կազմում է 694 մարդ, որից 52% տղամարդիկ են, իսկ կանայք` 48%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 25%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 68%, հետաշխատունակները` 7%: Գյուղն ունի 181 տնտեսություն: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի հողերը ոռոգվում են Արաքս գետի ջրերի պոմպակայններով մղման արդյունքում:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսակն նշանակության հողերը կազմում են շուրջ 1885հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 800հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ: Արոտավայրերը զբաղեցնում են 945հա: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-04-26 19:58:22