Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ջրահովիտ

Մակերես` 3.9կմ2

Բնակչություն` 1260

Արարատի մարզի Ջրահովիտ գյուղը վերաբնակեցվել է 1950թ. Կոտայքի շրջանի Սոց գյուղից տեղափոխված բնակիչների կողմից: Բնակիչների նախնիները Հայաստան են ներգաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից և նրա շրջակա գյուղերից 1828թ.: Մարզկենտրոնից գտնվում է 18 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է ճապաչալու, Ճեպեչելի, Ջաբաշալու, Ջաբաշիլի անվանումը: Ջրահովիտ է վերանվանվել 1960թ-ին:
Գյուղի մոտ է գտնվում Ջրահովիտի հնավայրը, որը վերաբերվում է մ.թ.ա 5-3 հազարամյակներին, ապա երկաթի հելենիզմի և ուշ միջնադարի ժամանակաշրջաններին:
Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից ունի 830 մ բարձրություն: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50 : Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան , իսկ առավելագույնը` 42աստիճան : Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտաները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
Գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց, որոնք գտնվում են անմխիթար վիճակում և մանկապարտեզ` վերանորոգված ու կահավորված:
2000-2010թթ համայնքում իրականացվել են գազաֆիկացման աշխատանքներ, որոնք ավարտին չեն հասցվել ֆինանսների բացակայության պատճառով:
Ներկայումս համայնքում իրականացվում են ոռոգման ջրի երրորդ կարգի ջրանցքների վերականգման, ինչպես նաև խմելու ջրի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21