Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ջրաշեն

Մակերես` 7.4կմ2

Բնակչություն` 1708

 Գյուղ Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 16 կմ հյուսիս: Նախկինում ունեցել է Ջրաշեն Ներքին, Ջրաշեն Նոր անվանումները: Ջրաշեն է վերանվանվել 1950 թ-ին:
Գյուղը գտնվում է Արարտյան դաշտում, ծովի մակարդակից ունի 935 մ բարձրություն: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
Գյուղի բնակչությունը ձևավորվել է Պարսկահայաստանից` Խոյ և Սալմաստ գավառներից տեղափոխված մարդկանցից: 1914 թ-ին ունեցել է 187, 1931 թ-ին` 463, 1959 թ-ին` 583, 1970 թ-ին` 1272, 1979 թ-ին` 1473 բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայ նքի բնակչությունը կազմում է 2837 մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք` 51%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 30%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 50%, հետաշխատունակները` 20%: Գյուղն ունի 387 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 648հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 294հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 77հա և 80հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ,:Համեմատաբար ընդարձակ մակերես են զբաղեցնում արոտավայրերը` շուրջ 172 հա: Կան խոտհարքեր: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 18:33:49