Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ռանչպար

Մակերես` 12.5կմ2

  Գյուղ Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 10-12 կմ հարավ-արևմուտք: Ունի սահմանամերձ դիրք Թուրքիայի հետ:Մարզկենտրոնից գտնվում է 26 կմ հեռավորության վրա: Երևան քաղաքից գտնվում է 20 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Շոռ Քյոլանլու, Ջաֆարխան, Ռանչբար, Ռաշպար անվանումները:
Գյուղը ընկած է Մերձարաքսյան գոգավորությունում, Մեծամոր (Սևջուր) և Արաքս գետերի միջագետքում: Ծովի մակարդակից ունի 830 մ բարձրություն: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1873 թ-ին գյուղն ունեցել է 197, 1897 թ-ին` 405, 1939 թ-ին` 324, 1959 թ-ին` 418,1979 թ-ին` 1024 բնակիչ: Բնակչության ազգային կազմը չի եղել միատար և 1988-1989 թթ. տեղի ադրբեջանցիները տեղափոխվել են Ադրբեջան, իսկ Ադրբեջանից Հայաստան է գաղթել 2840 բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 905 մարդ, որից 46% տղամարդիկ են, իսկ կանայք` 54%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 25%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 48%, հետաշխատունակները` 27%: Գյուղն ունի 377 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ :
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 783,5հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 265հա: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային, կուլտուրաներ:Համեմատաբար ընդարձակ մակերես են զբաղեցնում արոտավայրերը` շուրջ 154,2 հա, կան խոտհարքեր: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ: Գյուղն ունի ձկնաբուծական տնտեսություն:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գազաֆիկացումը , մանկապարտեզի շենքի և մշակույթի տան կառուցումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21