Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սայաթ-Նովա

Մակերես` 8.8կմ2

Բնակչություն` 1739

 , Գյուղ Մասիսի տարածաշրջանում: Մարզկենտրոնից գտնվում է 20 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Նեճիլի Ներքին, Նեճիլի Ստորին, Նեջերլու Ներքին, Նեջլի Ներքին, Ներջլու Ներքին անվանումները: Սայաթ-Նովա է վերանվանվել 1978 թ-ին:
Գյուղն ընկած է Հրազդան գետի ձախ ափին, Արարատյան դաշտում: Ծովի մակարդակից ունի 827 մ բարձրություն: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1828-29 թթ. գյուղ ունեցել է 411 բնիկ և 114 Պարսկահայաստանից գաղթած հայ բնակիչ: 1831 թ-ին բնակչությունը կազմել է 525, 1873 թ-ին` 1183, 1926 թ-ին` 742, 1939 թ-ին` 877, 1959 թ-ին` 1164, 1979 թ-ին` 1818 մարդ: 1988-89 թթ հայ-ադրբեջանական հարաբերությունների վարթարացման արդյունքւոմ ազգային կազնը դարձել է միատարր և Ադրբեջանից գաղթել են 2300 հայեր: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայ նքի բնակչությունը կազմում է 1893 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք` 52%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 22%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 60%, հետաշխատունակները` 18%: Գյուղն ունի 602 տնտեսություն
Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսակն նշանակության հողերը կազմում են շուրջ 496հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 194հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ:Համեմատաբար ընդարձակ մակերես են զբաղեցնում արոտավայրերը` շուրջ 78 հա: Կան խոտհարքեր: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21