Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սիս

Մակերես` 14.9կմ2

Բնակչություն` 1982

 Գյուղ Մասիսի տարածաշրջանում: Մարզկենտրոնից գտնվում է 26 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Սարվան, Սարվանլար, Սարվանլար Վերին անվանումները: Վերանվանվել է Սիս 1989 թ-ին:
Գյուղն ընկած է Հրազդան գետի աջ ափին, Միջինարաքսյան գոգավորությունում: Տեղադրված է ծովի մակարդակից 828 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1831 թ-ին գյուղն ունեցել է 153, 1897 թ-ին` 953, 1931 թ-ին` 404, 1939 թ-ին` 580, 1959 թ-ին` 816, 1979 թ-ին` 1552 բնակիչ: 1988-89 թթ հայ-ադրբեջանական հարաբերությունների վարթարացման արդյունքւոմ ազգային կազնը դարձել է միատարր և Ադրբեջանից գաղթել են 2890 հայեր: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 1982 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք` 52%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 29%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 57%, հետաշխատունակները` 14%: Գյուղն ունի 535 տնտեսություն:
Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսակն նշանակության հողերը կազմում են շուրջ 370հա: Համայնքի հողերն օգտագործվում են որպես վարելահողեր, պտղատու և խաղողի այգիներ: Զբաղվում են դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ,: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ: Համեմատաբար ընդարձակ մակերես են զբաղեցնում արոտավայրերը` շուրջ 129 հա: Կան խոտհարքեր` 74հա: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, ձկնաբուծությամբ::
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31