Համայնքներ
Համայնքի մասին
Սիսավան
Մակերես` 5,01կմ2
Բնակչություն` 2211
Գյուղ Արարատի տարածաշրջանում, Վեդի քաղաքից 6-7 կմ, մարզկենտրոնից` 15 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ենգիջա, անվանումը: Սիասավան է վերանվանվել 1991 թ-ին:
Գտնվում Արարատյան դաշտի նախալեռնային•ոտում` ծովի մակարդակից 869 մետր բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26, իսկ առավելագույնը` 42: Հաճախ լինում են խորշակներ, որնք զ•ալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռո•գելի լանդշաֆտի: Ա•րոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռո•ման •ոտում:
1831 թ-ին գյուղն ունեցել է 37, 1897 թ-ին` 313, 1939 թ-ին` 480, 1959 թ-ին` 879, 1979 թ-ին` 1694, 1989 թ-ին` 1500 բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 2185 մարդ: Կանանց և տղամարդկանց հարաբերակցությունը նույնն է` կազմելով 50-ական տոկոս: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 23%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 65%, հետաշխատունակները` 12%: Գյուղն ունի 446 տնտեսություն: Ունի դպրոց, բուժկետ:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 364,47 հա: Համայնքի հողերի հիմնական մասը եթե նախկինում օգտագործվում էին որպես վարելահողեր,ապա ներկայումս հիմնվել են պտղատու և խաղողի այգիներ և դրանց տարածքը կազմում է մոտ 194,54 հա իսկ վարելահողերը զբաղեցնում են մոտ 144,72 հա: Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ, կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքում կառուցված է և գործարկման եզրին է Սիսավանի գինու և կոնյակի գործարանը:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են մանկապարտեզի բացակայությունը,մշակույթի տան և դահլիճի վերանորոգումը,խմելու ջրագծի 3 կմ հիմնանորոգումը: