Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սուրենավան

Մակերես` 27.69կմ2

Բնակչություն` 2700

 ,Գյուղ Արարատի տարածաշրջանում, Արարատ քաղաքից 9 կմ հարավ-արևելք: Մարզկենտրոնից գտնվում է 22 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ավշար Արազդայանի, Ավշար Մեծ, Օվշար, Օվչար անվանումները: 1946 թ-ին Սուրենավան է վերանվանվել ի պատիվ հեղափոխական Սուրեն Սպանդարյանի:
Գյուղը տեղադրված է Արարտյան դաշտի արևելյան եզրին, Ուրծի լեռնաշղթայի հարավային նախալեռներում: Ծովի մակարդակից ունի 815 մ բարձրություն: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 աստիճան: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
Բնակչության մի մասը երկվորներ են` Իրանի Սպահան և Սուլթանաբադ քաղաքներից և Հայաստանի այլ շրջաններից: 1897 թ-ին գյուղն ունեցել է 49, 1926 թ-ին` 110, 1970 թ-ին` 1836, 1979 թ-ին` 2073, 1989 թ-ին` 2406 բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայ նքի բնակչությունը կազմում է 2460 մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք` 51%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 25%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 66%, հետաշխատունակները` 9%: Գյուղն ունի 605 տնտեսություն:
Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, ծննդատուն, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսակն նշանակության հողերը կազմում են շուրջ 2308հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 1232հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 78հա և 172հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ,:Համեմատաբար ընդարձակ մակերես են զբաղեցնում արոտավայրերը` շուրջ 568 հա: Կան խոտհարքեր: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07