Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Վանաշեն

Մակերես` 5.3կմ2

Բնակչություն` 2622

 Գյուղ Արարատի տարածաշրջանում, Վեդի քաղաքից 3 կմ հարավ - արևմուտք:
Մարզկենտրոնից գտնվում է 16 կմ հեռավորության վրա:
Նախկինում ունեցել է Թաքդամ, Թայթան, Տայտան անվանումները: 1978 թվականին վերանվանվել է Վանաշեն:
Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, Վեդի գետի հովտում: Գտնվում է ծովի մակերե-վույթից 870 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմռան միջին ջերմաս-տիճանը տատանվում է - 30 0- ից -400:
Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է + 24–ից +26- ի, իսկ առավելագույնը ` + 42 է: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1873 թ.-ին գյուղն ունեցել է 166 , 1897 թ.-ին` 316 , 1937թ. –ին ` 629, 1959 թ. –ին ` 1219, 1979 թ.-ին` 1974, 1989 թ.-ին ` 2141 բնակիչ: Բնակության մեծամասնությունը հայեր են, որոնք 19- րդ դարի վերջին և 20 – րդ դարի սկզբներին
Վան – Վասպուրականից , 1940 – ական թվաններին Պարսկաստանից և Սիրիայից ներգաղթածներ են: 1988- 1989թթ. Ադրբեջանից Վանաշեն է ներգաղթել 138 հայ բնակիչ:
Ըստ 2005թ.- ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 2526 մարդ ,որից 49 % տղամարդիկ են , 51% - ը կանայք : Մինչաշխատունակ տարիքը կազմում է 24 % , աշխատունակ տարիքի բնակչությունը ` 64 % , հետաշխատունակները` 12 % :
Ըստ 2010 թ.- ի տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 2573 մարդ, որից 52 % տղամարդիկ են, 48% - ը կանայք: Գյուղն ունի 817 տնտեսություն:
Գյուղն ունի դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, գրադարան, բուժկետ, փոստի բաժան-մունք: Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է , Հիմնական զբաղմունքը հողագործությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 364 հա : Համայնքի հողերի հիմնական մասն օգտագորվում են որպես վարելահողեր ` զբաղեցնելով մոտ 188 հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ ` համապատասխանաբար կազմելով 27 հա և 109 հա: Գյուղում բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, խաղողագործությամբ ,բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր, բանջարաբոստանայի , հացահատիկային, կերային կուլտուրաներ: Զբաղվում են կաթնամսատու անասնապահու-
թյամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի, խմելու ջրի, ճանապարհների վերանորոգման և գյուղ. մթերքների վերամշակման ձեռնարկության հիմնախնդիրները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31