Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Վարդաշատ

Բնակչություն` 175

  Գյուղ Արարատի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է մոտ 55կմ հեռավորության վրա,մայրաքաղաքից`90 կմ հեռավորության վրա:Նախկինում ունեցել է Ղաշղա անվանումը: 1948 թ-ից կոչվել է
Գյուղը վերաբնակեցվել է 1828-30թ.թ. Թուրքմենչայի պայմանագրի համաձայն` Պարսկաստանի Խոյ-Սալմաստ գավառի գաղթած մի քանի ընտանիքներով:Գյուղը որպես բնակավայր ավելի հին է: Գյուղի շրջակայքում կան սրբավայրեր: Գյուղի կենտրոնում է գտնվում Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին:
Գյուղը տեղադրված է Արաքսի ձախակողմյան վտակ Արածո գետի աջ ափին, Գեղամա լեռնաշղթայի հարավային լանջին: Ծովի մակարդակից ունի մոտ 1830 մ բարձրություն:Նրա վարչական տարածքը ներառում է ծովի մակերևույթից 1400մ-ից մինչև 2900 մ բարձրության վրա գտնվող բազմաթիվ լեռներ ու բարձունքներ: Կլիման բարեխառն լեռնային է : Ձմեռը տևական է, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -8-ից -12 աստիճան, հուլիսյան միջինը` +20ից +30 աստիճան: Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում: Տեղումների միջին քանակը 400-600 մմ է: Հաճախ են չորային,երաշտի տարիները:Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 234 մարդ : Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 25%, աշխատունակ ները` 60%, հետաշխատունակները` 15%: Գյուղն ունի առկա 72 տնտեսություն: Բնակիչները բոլորը հայեր են,գյուղում ազգային փոքրամասնություններ չկան:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է:Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու այգեգործությունն են: Գյուղում շատ են խնձորի, տանձի, ընկուզենու այգիները: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ:
Համայնքում գործում է տարրական դպրոց,որը ունի 10 աշակերտ:Համայնքը ունի մշակույթի տուն,գործում է բուժ.ամբուլատորիա:Համայնքը ապահովված է ֆիքսված և բջջային հեռախոսակապով,գործում է փոստային բաժանմունք:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի ներտնտեսային ցանցի հիմնանորոգման հիմնախնդիրը,գյուղի գազաֆիկացման հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21