Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Վարդաշեն

Մակերես` 0.8կմ2

Բնակչություն` 630

 Գյուղ Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 11 կմ հյուսիս-արևելք: Նախկինում ունեցել է Մեհրաբլի, Մեհրաբլու անվանումները: Վարդաշեն է վերանվանվել 1945 թ-ին:
Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում` Ազատ գետի հովտում: Ծովի մակարդակից ունի 900 մ բարձրություն: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
Բնակչության մի մասը եկվորներ են, տեղափոխվել են 1828-1829 թթ. Իրանի Սպահան և Խոյ գավառներից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 118, 1897 թ-ին` 152, 1939 թ-ին` 195, 1959 թ-ին` 383, 1979 թ-ին` 469, 1989 թ-ին` 553 բնակիչ: Ըստ 2011 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 630 մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք` 51%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 21%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 66%, հետաշխատունակները` 13%: Գյուղն ունի 142 տնտեսություն
Ունի դպրոց, գրադարան, բուժկետ:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 54.8 հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 21.3 հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 12.8 հա և 13.9 հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, կուլտուրայի տան վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31