Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Վ. Արտաշատ

Մակերես` 7.9կմ2

Բնակչություն` 4760

Գյուղ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 6կմ հյուսիս արևելք:
Ինքնադժվարին ճանապարհ է անցել Վերին Արտաշատը:
Դեռևս 1828 թվականին ներգաղթելով Պարսկաստանի Խոյ, Սալմաստ և Ուրմիայի գավառներից` մոտ 29 - 30 տնտեսություն փայաջուկցիներ Մասիսի դեմ դիմաց Դվին փլատակների մերձակայքում հիմնեցին մի գյուղ և անունը դրեցին Արդաշատ: Իսկ հետագայում Արտաշատ: Գյուղը Արտաշատ է կոչվել 115 տարի, այնուհետև մայրաքաղաք Արտաշատից տարբերելու համար վերանվանեցին Վերին Արտաշատ:
Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում. ծովի մակարդակից 900մ բարձրության վրա: Կլիման չոր է, խիստ ցամաքային: Ձմեռները սկսում են դեկտեմբերի կեսերին, իսկ հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է 30-ից - 50 սահմաններում: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից - 26 աստիճանի, իսկ առավելագույնը 42 աստիճան: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
Ըստ 2005թ. վիճակագրական ծառայության տվյալների գյուղն ունի 4760 բնակիչ:
Այսօրվա տվյալներով Վերին Արտաշատը մարզի խոշոր համայնքներից է: Ունի 1204 տնտեսություն, 4760 բնակիչ:
Համայնքի բնակիչները զբաղվում են խաողոագործությամբ, պտղաբուծությամբ: Համայնքի տնտեսության մասնագիտացված ճյուղը խաղողագործությունն է: Բնակիչները աճեցնում են հայկական խաղողի բոլոր տեսակները:
Համայնքն ունի 596 հա հողատարածք, որից տնամերձ է հատկացվել 130 հա, արենդային հողերին 53 հա, սեփականաշնորհվել է 413 հա:
Մինչև 1991թ. տվյալներով`  համայնքը տվել է շատ արժանի մարդիկ. 26 գիտությունների թեկնածու, 6 դոկտոր-պրոֆեսորներ, 2 գեներալ, մեկը` հրետանու գեներալ` Կարապետ Հախնազարյանը և իրավագիտության գեներալ` Հրաչիկ Բադալյանը, 90-ից ավելի բժիշկներ, 96 գյուղատնտեսներ, 92 ինժեներներ, ավելի քան 400 ուսուցիչներ, 70 անասնաբուժ – անասնաբուժներ: Բազմաթիվ անվանի արհեստագործ վարպետներ, դարբիններ, Զավեն – Վազգեն եղբայրները:
Համայնքն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժամբուլատորիա, կապի բաժանմունք, արվեստի դպրոց իր բոլոր բաժիններով, գինու գործարան:
Գյուղում գործում է նաև հոգևոր առաջնորդարանը` եկեղեցին: Տեր Դավիթ Կյուրեղյանի առաջնորդությամբ եկեղեցում կատարվում են բոլոր ծիսական տոնակատարությունները:
Համայնքն ունի նաև նորակառույց 2-րդ եկեղեցին, որը կառուցվել է անհատ  Վարազդատ Սիմոնյանի միջոցներով:
Բարձր մակարդակի վրա է գտնվում մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործը:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45