Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Վ. Դվին

Բնակչություն` 2175

 Վ. Դվին գյուղի պատմությունը սկսվել է 1805թ.-ից, երբ ասորի 20 ընտանիք Թուրքիայի Մամդսան բնակավայրից տեղափոխվել են Հայաստան և բնակություն հաստատել Արտաշատի շրջանի Գյոլայսօր բնակավայրում:Թուրքիայից ասորիների բուն տեղափոխման պատճառը եղել է թուրք ֆեոդալների ծայրաստիճան դաժան և անմարդկային վերաբերմունքը: Ասորիների երկրորդ ներգաղթը Հայաստան տեղի է ունեցել 1826-1828թթ. Ռուս-Պարսկական պատերազմի ընթացքում, Թուրքմենչայի պայմանագրով, (որը կնքվեց Ռուսաստանի և Իրանի միջև 1828թ. Թուրքմենչյա գյուղում): Ասորիներից 100 ընտանիք խնդրեցին թույլտվություն Ռուսաստանի տարածք բնակվելու վերաբերյալ և բնակություն հաստատեցին Հայաստանի ք. Երևանի, Դվինի, Դիմիտրովի և գ. Արզնի բնակավայրերում կառուցեցին իրենց քրիստոնյա եկեղեցիներն ու օջախները: Այսպիսով 1828թ.-ից դրվեց այսօրվա Վերին Դվին գյուղի հիմքերը: Գյուղը շրջապատված է Գեղամա լեռներով ծովի մակերեսից 950մ բարցրության վրա, ունի խմելու <Գառնի> ջուր, որոգման ցանց, գազաֆիկացման ցանց, միջն. դպրոց` ուր դասավանդվում  է ասորերեն լեզուն, մանկապարտեզ (չգործող), նախակրթարան, բուժ.ամբուլատորիա , մշակույթի տուն, գրադարան, միջհամայնքային և ներքին համայնքային ճանապարների ցանց: Գյուղն ունի  2771 բնակչություն, 700 հա վարչական տարածք, որից` 535.12 - գյուղնշանակության հողեր, 141.29 - բնակավայրի, 7.26 - արտադրական, 0.44 -էլ. էներգիայի, 6.64 - հատուկ նաշանակության, 8.73 - ջրային:
Համայնքն իր բնակլիմայական բնութագրով փոքր ինչ տարբերվում է մարզկենտրոնի պայմաններից` տարեկան միջին ջերմությունը +12 աստիճան է, բացարձակ նվազագույնը` - 32 աստիճան, բացարցակ առավելագույնը` + 41 աստիճան: Մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը 270-300 մմ է , քամու առավելագույն արագությունը` 5.0 մ/վրկ, հեռավորությունը մարզկենտրոնից ` 12 կմ:Զբոսաշրջության առումով մեծ հետաքրքրություն կարող է ներկայացնել շուրջ 200 տարեկան համայնքի ասորական Արևելքի Առաքելական < Մար-Թումա> եկեղեցին , հին գերեզմանոցը: 2000-2010թթ. համայնքում իրականացված ծրագրերից են`
1. գազաֆիկացում
2. մշակույթի տան մասնակի հիմնանորոգում
3. նախակրթարանի ստեղծում
4. գյուղապետարանի մասնաշենքի ընթացիկ նորոգում
5. խմելու 14 կմ ջրագծից 8 կմ-ը հիմնանորոգվել է
6. 4.0 կմ դրենաժների մաքրում
7. 3.0 կմ <Դվին>  ջրանցքի հիմնանորոգում
8. կենտրոնական փողոցի ցերեկային լուսավորություն
9. Ճանապարհների ընթացիկ խճապատում:
Գյուղատնտեսության հիմնական առաջնային ճյուղը բանջարանոցային կուլտուրաների արտադրությունն է, աստիճանաբար կատարվում է նաև պտղատու և խաղողի այգիների հիմնադրման աշխատանքներ, անասնապահությունը համարվում է երկրորդային ճյուղ:
Մեծ դժվարություն է ներկայացնում դաշտամիջյան ճանապարհների անմխիթար վիճակը, հատկապես անձրևային եղանակներին դառնում են անանցելի:
Համայնքում չկան գյուղմթերքների հավաքակայաններ և վերամշակող կազմակերպություններ, որոնց բացակայությունն էլ դժվարություն է ստեղծում մթերքների իրացման գործում: Նման կազմակերպությունները կստեղծեն աշխատատեղեր, կկրճատեն տեղափոխման ծախսերը և կպահպանեն մթերքների իրացման ապրանքային տեսքը:
Ոռոգման համակարգն ինքնահոս է: Ոռոգումը կատարվում է <Արտաշատ> և <Դվին> ջրանցքներից:
Ոչ գյուղատնտեսական արտադրամասեր չկան, համայնքի տարածքում գործում է առևտրի 2 խառը տիպի խանութ:
Գյուղի նշանավոր մարդկանցից են եղել `
1. Լեոնիդ Եդիգարով - երաժիշտ, կոմպոզիտոր
2. Աղալար Չալաբով -  լեզվաբան, գիտնական
3. Աբդալով Իվան -  լեզվաբան, գիտնական
4. Պավել Խինոև - բանաստեղծ, ազգագրագետ, քաղաքագետ
5. Լև Միխայլովիչ -  պատմական գիտությունների թեկնածու
6. Պավել Թամրազով -  ՍՍՀՄ ՆԳ. Վարչության քրեական հետախուզության բաժնի պետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:04:49