Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Տափերական

Բնակչություն` 4003

 Գյուղ Արարատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 5-6 կմ հարավ-արևելք: Նախկինում ունեցել է Կիրովի անվան սովխոզ անվանումը: Տափերական է վերանվանվել 1991թ-ին: Անվանումը առաջացել է պատմական մայրաքաղաք Արտաշատի/մ.թ.ա. 2-րդ դար/ Արաքս գետի վրայի Տափերական կամրջի անունից:
Տեղադրված է Միջինարաքսյան գոգավորությունում` ծովի մակարդակից 850 մ բարձրության վրա: Տափերական համայնքում կլիման խիստ չորային է, ամառը շոգ ու տևական, իսկ ձմեռը ցուրտ ու անկայուն ձյունածածկույթով: Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 10-11աստիճան: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից մինչև -40: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից մինչև 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Այստեղ գոլորշացումը գերազանցում է մթնոլորտային տեղումների քանակին, որի հետևանքով հնարավոր չէ առանց արհեստական ոռոգման գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնել: Գյուղի կլիմայի վրա մեծ ազդեցություն են թողնում հարավարևելքից փչող տաք քամիները, ինչն էլ ամառվա ընթացքում զգալի բարձրացնում է օդի ջերմաստիճանը: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է:
Գյուղը հիմնադրել են վանեցի 9-11 ընտանիք: Մինչև 1939 թվականը անվանվել է N 2 սովխոզ, 1939 թվականից վերանվանվել բոլշևիկյան առաջնորդ Սերգեյ Կիրովի անունով:
1970 թ-ին գյուղն ունեցել է 600 տնտեսություն, 2887 բնակիչ:Այժմ գյուղն ունի 860 տնտեսություն, 3914 բնակիչ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 50%, կանայք` 50%: Բնակչության մեջ 0-16 տարեկան 629 բնակիչ, 17-63 տարեկան 2891 բնակիչ, 63-ից բարձր 394 բնակիչ: Գյուղն ունի 860 տնտեսություն: Ունի դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց: Համայնքում կան 3 խաղողի վերամշակման ձեռնարկություններ,ալրաղաց, հացի թխման 2 ձեռնարկություն:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր, պտղատու և խաղողի այգիներ: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, մանկապարտեզի վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21