Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ուրցալանջ

Մակերես` 2.1կմ2

Բնակչություն` 139

 Գյուղ Արարատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից ունի 53 կմ հեռավորություն: Նախկինում ունեցել է Զովաշեն, Քեշիշվերան, Քեշիշքենդ, Քեշիշքյանդ, Քեշվերան անվանումները: Ուրցալանջ է վերանավանվել 1967 թ-ին: Գյուղից 2-3 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Կապուտխաչ հնավայրը:
Գյուղը տեղադրված է Արածոգետի վերին հոսանքում, Գեղամա լեռների հարավահայաց լանջերին: Ծովի մակարդակից ունի 1850 մ բարձրություն: Կլիման բարեխառն լեռնային է : Ձմեռը տևական է, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -8-ից -12 աստիճան , հուլիսյան միջինը` 15-ից 18 աստիճան: Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում:
Ունի սառնորակ աղբնյուրներ:
1831 թ-ին գյուղն ունեցել է 43, 1897 թ-ին` 544, 1939 թ-ին` 382, 1959 թ-ին` 160, 1979 թ-ին` 187, 1989 թ-ին` 151 բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 207 մարդ, որից 46% տղամարդիկ են, իսկ կանայք` 54%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 30%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 53%, հետաշխատունակները` 17%: Գյուղն ունի 55 տնտեսություն:
Ունի տարրական դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսակն նշանակության հողերը կազմում են շուրջ 2073հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 225հա: Տնամերձ հողակտորներում ունի բազմամյա տնկարկներ: Զբաղվում են դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45