Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

ՈՒրցաձոր /կենտրոն՝ գ.Ուրցաձոր/

 ՀՀ Ազգային ժողովի կողմից 2016 թվականի հունիսի 17-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Ուրցաձոր, Շաղափ և Լանջանիստ համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Ուրցաձոր բազմաբնակավայր համայնքը: 

Ուրցաձոր  համայնքի կազմում ընդգրկված են  Ուրցաձոր ,  Շաղափ  և Լանջանիստ  բնակավայրերը: Համայնքի կենտրոնը Ուրցաձոր համայնքն է:

 , Գյուղ Արարատի տարածաշրջանում, Վեդի քաղաքից 9 կմ արևելք: Մարզկենտրոնից գտնվում է 26 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Կարաբագլար Ներքին, Չիման, Ուրխաձոր անվանումները: Ուրցաձոր է վերանավանվել 1978 թ-ին: 

Գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Խոսրովի անտառի արգելոցը, որտեղ կան 3 եկեղեցիների ավերակներ: Ուրցաձորի մոտակա Կոտուց սարի լանջին աղբյուրի մոտ կա հին գերեզման, որն ըստ ավանդության Խոսրով Բ թագավորի գերեզմանն է:
Գյուղը տեղադրված է Վեդի գետի հովտում, Ուրծի լեռների լանջերին: Ծովի մակարդակից ունի 1075 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
Ունի արտեզյան աղբնյուրներ:
1873 թ-ին գյուղն ունեցել է 756, 1897 թ-ին` 1260, 1939 թ-ին` 1447, 1959 թ-ին` 1444, 1979 թ-ին` 2227, 1989 թ-ին` 2463 բնակիչ: 1988-1989 թթ. Ադրբեջանից այստեղ են տեղաձոխվել շուրջ 100բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 2924 մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք` 51%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 26%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 63%, հետաշխատունակները` 11%: Գյուղն ունի առկա 806 տնտեսություն:
Ունի դպրոց, գրադարան, հիվանդանոց, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսակն նշանակության հողերը կազմում են շուրջ 5944հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 765 հա: Զբաղվում են դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ: Մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:04:49