Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Քաղցրաշեն

Մակերես` 9.0կմ2

Բնակչություն` 3177

 Գյուղ Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, Երևան-Արարատ ավտոխճուղու ձախ կողմում: Նախկինում ունեցել է Կախցրաշեն, Չորրորդ գյուղ անվանումները:
Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից 930 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճանի, իսկ առավելագույնը` 42աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
Գյուղի բնակչության մի մասի նախնիները 1828-1829 թթ. եկել են Խոյ և Սալմաստ գավառներից: 1939 թ-ին ունեցել է 510, 1959 թ-ին` 1436, 1970 թ-ին` 1989, 1979 թ-ին` 2295, 1989 թ-ին` 2866 հայ բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 2980 մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք` 51%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 33%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 57%, հետաշխատունակները` 10%: Գյուղն ունի առկա 640 տնտեսություն:
Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց, բուժկետ, երաժշտական դպրոց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս էայգեգործությաունը և խաղողագործությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 697հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 215հա և 140հա: Համեմատաբար ընդարձակ մակերես են զբաղեցնում վարելահողերը` զբաղեցնելով մոտ 110հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ծիրանենի, դեղձենի, ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, հացահատիկային, կերային կուլտուրաներ: Արոտավայրերըղբաղեցնում են շուրջ 153 հա: Կան խոտհարքեր: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20