Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Աբովյան

Մակերես` 5.5կմ2

Բնակչություն` 1622

Աբովյան համայնքն Արարատյան դաշտավայրի գյուղերից է, գտնվում է Արտաշատի տարածաշրջանում, Երևան քաղաքից` 23կմ, շրջկենտրոնից` 17կմ հեռավորության վրա: Գյուղի հին անվանումը եղել է Վերին Աղբաշ:
Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 960մ բարձրության վրա, Ազատ գետի աջ ափին: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է  30 - 50 - ի սահմաններում: Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում: Գյուղի միջով անցնում է Արտաշատ ջրանցքը: Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ և բանջարաբուծությամբ:
Համայնքը գազաֆիկացված է:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժամբուլատորիա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23