Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ազատաշեն

Մակերես` 0,8կմ2

Բնակչություն` 848

Գյուղ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից ունեցած հեռավորությունը մոտ 14 կմ: Մարզկենտրոնից գտնվում է 35 կմ հեռավորության վրա: Նախկինում եղել է Էջմիածնի շրջանի մեջ: Հիմնադրվել է 1927 թ-ին:
Տեղադրված է ծովի մակարդակից 857 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -13-ից -15 աստիճան: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը`42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1931 թ-ին ունեցել է 140, 1970 թ-ին` 429 հայ բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 518 մարդ, որից 52% տղամարդիկ են, իսկ կանայք` 48%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 20%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 63%, հետաշխատունակները` 17%: Գյուղն ունի 225 տնտեսություն:Ունի դպրոց, բուժկետ, փոստային բաժանմունք :
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 45.99 հա: Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 70%: Համայնքի հողերի գրեթե կեսն օգտագործվում են որպես վարելահողեր: Զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ` լոլիկ, տաքդեղ, Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: :
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման և խմելու ջրի ջրագծերի վերանորոգումն է , գյուղատնտեսական մթերքների իրացումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21