Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Այգավան

Մակերես` 21.2կմ2

Բնակչություն` 4406

Գյուղ Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում: Մարզկենտրոնից գտնվում է 12 կմ
հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Այգեվան, Ռեհանլու, Ռիկանլու, Սարիբաշիյուրդ
անվանումները:
Գյուղը հիմնադրվել է 1828թ-ին և Այգավան է վերանվանվել 1946թ-ին: Հայտնաբերվել են
մ.թ.ա. 10-8-րդ դարերի զանազանություններ, կավե ամաններ, անասնապահական բնակավայրերի մնացորդներ:
Գտնվում է ծովի մակարդակից 840 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է:
Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում
Է -13-ից -15 աստիճան: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը
հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը՝  42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը:Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է:
Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել
կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ
ոռոգման գոտում:
1873թ-ին ունեցել է 206 բնակիչ: 1941թ-ին ունեցել է 467, 1931թ-ին` 594, 1959թ-ին` 1992, 1979թ-ին 3103 բնակիչ:Ըստ 2011թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 4442 մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք` 51%:
Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 29%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները 63%, հետաշխատունակները` 8%: Գյուղն ունի 1300 տնտեսություն:
Զբաղվում են այգեգործությամբ, անասնաբուծությամբ:
Ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, գրադարան, մսուր-մանկապարտեզ:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են
շուրջ 570 հա: Գյուղատնտեսական հողհանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ
մակերեսի 70%: Համայնքի հողերի օգտագործվում են որպես պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 65 հա և 169.9 հա: Վարելահողերը զբաղեցնում են մոտ 3627 հա:
Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ:
Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ` լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերում, սեխ, ինչպես նաև հացահատիկ: Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Պահուստային հողերը յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր:
Համայնքի հիմնախնդիրներից է ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների , մշակույթի տան և մսուր-մանկապարտեզի վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21