Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Այգեզարդ

Մակերես` 8.4կմ2

Բնակչություն` 3815

Գյուղ Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից ընկած է 3-4 կմ արևելք: Մարզկենտրոնից գտնվում է 6.5 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Անաստասավան, Դարղալը, Դարիդաղի, Դարղալու Վերին, Թազա Դարղալու անվանումները: Գյուղը հիմնադրվել է Պարսկահայաստանից` Խոյ և Սալմաստ գավառներից ներգաղթած հայերի կողմից: Գտնվում է ծովիմակարդակից 870մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Ագրոկլիմայական տեսակետից համայնքը գտնվում է բացարձակ ոռոգման գոտում: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: 1831 թ-ին ունեցել է 353, 1873թ-ին` 789, 1908 թ-ին` 1277, 1979 թ-ին` 2894 հայ բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 3329 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք` 52%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 23%, աշխատունակ տարիքի ներլայացուցիչները` 63%, հետաշխատունակները` 14%: Գյուղն ունի 926 տնտեսություն: Ունի դպրոց, մշակույթի տուն, գրադարան, ծննդատուն,մանկապարտեզ: Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 640 հա: Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 70%: Համայնքի հողերի գրեթե կեսն օգտագործվում են որպես պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 140հա և 258 հա: Վարելահողերը զբաղեցնում են մոտ 150 հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ` լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ: Կան նաև արոտավայրեր` մոտ 30հա: Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Պահուստային հողերը նույնպես յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր:
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումն է:
Արդյունաբերություն չունի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45