Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Այգեպատ

Մակերես` 2.82կմ2

Բնակչություն` 1528

Գյուղ Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից ընկած է 6 կմ արևելք: Նախկինում ունեցել է Մասումլու, Մուսումլու անվանումները:Մինչև 1956թ. հարևան Այգեզարդ գյուղի հետ մեկտեղ կոչվել է Անաստասավան: Հետագայում գյուղերն առանձնացել են, Այգեպատ է վերանվանվել 1956 թ-ից:
Գյուղը հիմնվել է 1828թ. Պարսկահայաստանի Խոյ և Սալմաստ գավառներից գաղթած հայ բնակիչներով:
Գյուղը տեղադրված է ծովի մակարդակից 850 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1831 թ-ին ունեցել է 62, 1873թ-ին` 360, 1939 թ-ին` 429, 1959 թ-ին` 1092, 1979 թ-ին` 1243 հայ բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 1476 մարդ, որից 46% տղամարդիկ են, իսկ կանայք` 54%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 22%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 65%, հետաշխատունակները` 13%: Գյուղն ունի 437 տնտեսություն: Ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց, ալրաղաց, գինու գործարան,մշակույթի տուն:
Համայնքի տնտեսության մասնագիտացված ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 210 հա: Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 70%: Համայնքի հողերի գրեթե կեսն օգտագործվում են որպես պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 44հա և 43 հա: Վարելահողերը զբաղեցնում են մոտ 107 հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ` լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ: Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ: Պահուստային հողերը նույնպես յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր:
Արդյունաբերության մեջ զարգացած է սննդի արդյունաբերությունը: Ունի գինու գործարան, որտեղ արտադրվում են կոնյակի սպիրտ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման խնդիրն է,խիստ անհրաժեշտություն կա վարչական տարածքում ունենալ մեկ խորքային հոր` համայնքում ջերմոցային տնտեսությունը ղարգացնելու նպատակով:Ամբողջովին փոխվաց է խմելու ջրի ներքին ցանցը,դաշտամիջյան և գյուղամիջյան չանապարհները բարվոք վիճակում են :
Համայնքը ապրում է մշակութային բուռն կյանքով,նշվում են բոլոր տոները մեծ հանդիսությամբ, գործում է պարի խումբ,որը մասնակցել է մարզային, հանրապետական և միջազգային փառատոններին` գրավելով մրցանակային տեղեր: Գործում են ջիդքուդոի և ծանրամարտի սպորտային խմբեր :

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21