Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Այգեստան

Մակերես` 5,2կմ2

Բնակչություն` 2992

Գյուղ Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից ընկած է 6-7 կմ հյուսիս-արևելք: Նախկինում ունեցել է Այազլի, Այասլու անվանումները: Այգեստան է վերանվանվել 1949 թ-ին: Մոտակայքում է գտնվում Բայրամ-Ալի ղշլաղ ավերակ բնակավայրը:
Գյուղը տեղադրված է 860 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 240-ից 260, իսկ առավելագույնը` 420: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1831 թ-ին ունեցել է 279, 1926 թ-ին` 329, 1959 թ-ին` 1946, 1979 թ-ին` 2278 բնակիչ` Պարսկահայաստանի Խոյ և Սալմաստ գավառներից 1828-1829 թթ.: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 2415 մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք` 51%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 18%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 66%, հետաշխատունակները` 16%: Գյուղն ունի 765 տնտեսություն: Ունի հիվանդանոց, կապի հանգույց, դպրոց, մանկապարտեզ:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 490 հա: Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 70%: Համայնքի հողերի գրեթե կեսն օգտագործվում են որպես պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 140հա և 258 հա: Վարելահողերը զբաղեցնում են մոտ 150 հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ` լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ: Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Պահուստային հողերը նույնպես յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր: Կան նաև արոտավայրեր` մոտ 21 հա: Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումն է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21