Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Այնթապ

Մակերես` 8.8 կմ2

Բնակչություն` 9898

Գյուղ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում,Երևան-Արտաշատ մայրուղու վրա: Մարզկենտրոնից գտնվում է 25 կմ հեռավորության վրա: Ընկած է Երևան քաղաքից հարավ-արևելք: Նախկինում ունեցել է Այնթապ նոր, Բեյբուդաբադ, Թազագյուղ, Թազաքենդ, Նորագեղ անվանումները: Այնթափ է վերանվանվել 1970 թ-ին ի հիշատակ Կիլիկիայի Այնթափ քաղաքի:Նորագյուղ անունով Այնթափը հիշատակվում է 1465-1466 թթ.: 1679 թ-ի Երևանի ավերիչ երկրաշարժի հետևանքով գյուղն ամբողջովին ավերվել է և ամայեցվել: Հետագա տարիներին վերակառուցվել է Խոյ գավառից եկած վերաբնակիչների կողմից: Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում` ծովի մակարդակից 865 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 240-ից 260, իսկ առավելագույնը`420: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35