Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արալեզ

Մակերես` 7.09կմ2

Բնակչություն` 2566

Գյուղ Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում: Ընկած է Վեդի քաղաքից 7 կմ հեռավորության վրա: Մարզկենտրոնից գտնվում է 15 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գարալար, Կարաբուլաղ, Ղարալար անվանումները:Արալեզ է վերանվանվել 1978 թ-ին:Գյուղի անվանումը կապված է Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Տոսպ գավառի Արալեզ գյուղի հետ:
Ունի ոռոգման ցանց, խմելու ջուրը բերվում է Գառնիից: 19-րդ դարից եղել է ավերակ գյուղ:
Գյուղը տեղադրված է ծովի մակարդակից 850 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1831 թ-ին ունեցել է 49, 1897 թ-ին` 575, 1939 թ-ին` 780, 1959 թ-ին` 2543, 1979 թ-ին` 3877 բնակիչ: Բնակչությունը ներգաղթել է Վանից և Շատախից`1922-1924 թթ., ապա Իրանից և Լիբանանից` 1946թ-ին, ինչպես նաև Մարտունու և Սիսիանի շրջաններից: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայ նքի բնակչությունը կազմում է 2518 մարդ, որից 47% տղամարդիկ են, իսկ կանայք` 53%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 23%, աշխատունակ տարիքի ներլայացուցիչները` 64%, հետաշխատունակները` 13%: Գյուղն ունի 768 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 511,9 հա: Վարելահողերը զբաղեցնում են մոտ 298,5հա: Պտղատու և խաղողի այգիները կազմում են համապտասխանաբար 159,4 և 23,4 հեկտար: Տնամերձը կազմում է 115,2 հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ` լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ: Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը մանկապարտեզի կառուցումն է , ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32