Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արարատ

Մակերես` 44.11կմ2

Բնակչություն` 8043

 Գյուղ Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Երևան-Նախիջևան մայրուղու վրա: Մարզկենտրոնից գտնվում է 20 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Դավալի, Դավալու, Դեվրլու անվանումները: Եղել է Երևանի նահանգի Երևան գավառի մեջ: Վերանվանվել է 1935 թ-ին:
Գյուղը տեղադրված է ծովի մակարդակից 856 մ բարձրության վրա: Կլիման չոր,խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 26-ից 28 աստիճան, իսկ առավելագույնը`42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում: Գյուղում կան կվարցի և օնիքսային սև մարմարի պաշարներ, որի մշակումից ստացվում է դեկորատիվ սալիկներ:
Բնակչությունը ձևավորվելէ գերազանցապես 1828-1829 թթ .Մակու և Սալմաստ գավառներից ներգաղթածներից:1831 թ-ին ունեցել է 661, 1897 թ-ին` 3367, 1959 թ-ին` 4240, 1979 թ-ին`6227 բնակիչ: Ըստ 2010 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 8275 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք` 52%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 23%, աշխատունակ տարիքի ներլայացուցիչները` 61%, հետաշխատունակները` 16%: Գյուղն ունի 2315 տնտեսություն: Ունի 3 դպրոց, մանկապարտեզ, կապի հանգույց, ամբուլատորիա,Սպարապետի անվան թանգարան:
Ոռոգումը կատարվում է Ազատ և Արաքս գետերի ջրերով, խմելու ջուրը բերվում է Գառնուց:Ունի գինու գործարան, որը հիմնադրել է Շուստովը 1906 թ-ին, հետագայում կողոպտվել է և վերաբացվել է 1925 թ.-ին:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Զբաղվում են են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ` լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ: Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Պահուստային հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր և խոտհարքեր: Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջուրն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23