Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արաքսավան

Մակերես` 5.1կմ2

Բնակչություն` 901

 Գյուղ Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում: Ընկած է Արտաշատ քաղաքից 7-8 կմ հեռավորության վրա: Նախկինում կոչվել է Սաբունչի, երբեմն էլ Շահ զադե Ալի Սաբունչի: Վերանվանվել է 1978 թ-ին:
Գյուղը տեղադրված է ծովի մակարդակից 827 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24- 26 աստիճան է, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
Բնակչությունը ձավորվելէ գերազանցապես 1828-1829 թթ. Խոյ և Սալմաստ գավառներից ներգաղթածներից:1831 թ-ին ունեցել է 474, 1897 թ-ին` 1000, 1939 թ-ին` 297, 1959 թ-ին` 138, 1979 թ-ին`637 բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայ նքի բնակչությունը կազմում է 793 մարդ, որից 46% տղամարդիկ են, իսկ կանայք` 54%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 32%, աշխատունակ տարիքի ներլայացուցիչները` 56%, հետաշխատունակները` 12%: Գյուղն ունի 221 տնտեսություն: Ունի դպրոց, կապի հանգույց, բուժկետ,մանկապարտեզ,մշակույթի տուն:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 377հա: Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 50%: Համայնքի հողերը օգտագործվում են գլխավորապես վարելահողեր զբաղեցնելով 234հա: Պտղատու և խաղողի այգիները փոքր տարածք են զբաղեցնում` 3.5 հա: Զբաղվում են են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ` լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ: Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրագծերի վերանորոգումն է: Կարևորվում է գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը,մանկապարտեզի և մշակույթի տան վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18