Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արբաթ

Մակերես` 304կմ2

Բնակչություն` 2152

 Գյուղ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 20 կմ հյուսիս- արևմուտք: Մարզկենտրոնից գտնվում է 27 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է նաև Արբադ, Արպատ անվանումները: Ղևոնդ Ալիշանը Արբաթը նույնացնում է Ռաբաթի հետ:
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 850 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
Բնակչությունը ձևավորվելէ 1828-1829 թթ. Մակու և Սալմաստ գավառներից ներգաղթածներից:1831 թ-ին ունեցել է 391, 1897 թ-ին` 671, 1939 թ-ին` 726, 1959 թ-ին` 911, 1979 թ-ին`1329 բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայ նքի բնակչությունը լազմում է 1538 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք` 52%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 30%, աշխատունակ տարիքի ներլայացուցիչները` 56%, հետաշխատունակները` 14%: Գյուղն ունի 493 տնտեսություն:Ազգային կազմը միատարր չէ, այստեղ ապրում են նաև եզդիներ: Ունի դպրոց, հիվանդանոց, գրադարան:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 250 հա: Վարելահողերը զբաղեցնում են վերջիններիս մոտ 90%: Կան նաև խաղողի և պտղատու այգիներ` 1.5հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ` լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ: Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումն է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32