Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արգավանդ

Մակերես` 1.1կմ2

Բնակչություն` 1955

 Գյուղ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 13 կմ հյուսիս` Երևան-Էջմիածին խճուղու վրա: Մարզկենտրոնից գտնվում է 27 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ջաֆարաբադ, Ջաֆարապատ անվանումները, որը մտել է Երևան նահանգի Երևան գավառի մեջ: Արգավանդ է վերանվանվել 1946 թ-ին:
  Պատմամշակութային կոթողներից հիշատակության է արժանի իրանական դամբարանը` կառուցված 13-րդ դարում, իսկ գյուղի գերեզմանատանը դեռ մնում են 5-6 –րդ դարերում կառուցված Ս. Հարություն եկեղեցու ավերակները:
Գյուղն ընկած է Հրազդան գետի աջ ափին: Ծովի մակարդակից ունի 877 մ բարձրություն: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը`42աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
  1897 թ-ին գյուղն ունեցել է 165, 1939 թ-ին` 469, 1979 թ-ին` 1047 բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայ նքի բնակչությունը կազմում է 1381 մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք` 51%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 27%, աշխատունակ տարիքի ներլայացուցիչները` 57%, հետաշխատունակները` 16%: Գյուղն ունի 461 տնտեսություն:Ունի դպրոց, գրադարան, բուժկետ:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսակն նշանակության հողերը կազմում են շուրջ 50 հա: Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Հրազդան գետի ջրերով: Համայնքի հողերը օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 20հա: Կան նաև պտղատու և խաղողի այգիներ, որոնք գտնվում են տնամերձ հողերում; Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ` լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ: Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Արոտավայրեր չկան:
  Արդյունաբերություն չունի:
  Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումն է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:18:23