Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արմաշ

Մակերես` 17.2կմ2

Բնակչություն` 2673

 Գյուղ Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում: Ընկած է Երևան քաղաքից 65 կմ հեռավորության վրա: Մարզկենտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա:  Նախկինում կոչվել է Յայջի,իսկ հետո Կոստանդնուպոլսի մոտ` Նիկոմեդիայում գտնվող հայտնի Արմաշ (Ս.Խաչ) վանքի անունովԳյուղը գտնվում է ծովի մակարդակից 830 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -10-ից  -34: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 28-ից 40 աստիճան , իսկ առավելագույնը` 4 3աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:

Գյուղը հիմնադրվել է 1926 թ-ին Կոստանդնուպոլսից եկածների կողմից:

1926 թ-ին ունեցել է 32, 1939 թ-ին` 228, 1959 թ-ին` 1144, 1979 թ-ին` 2082 բնակիչ: Ըստ 2011 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 2685 մարդ, որից 49.7% տղամարդիկ են, իսկ կանայք` 50.3%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 31%, աշխատունակ տարիքի ներլայացուցիչները` 56%, հետաշխատունակները` 13%: Գյուղն ունի 654 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, հիվանդանոց, մանկապարտեզ: Գործել է սանիտարական կուլտուրայի թանգարան` միակը իր տիպի մեջ Հայաստանի գյուղական բնակավայրերումՀամայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1416հա: Համայնքի հողերի գրեթե կեսն օգտագործվում են որպես վարելահողեր կազմելով մոտ 640 հա: Կան նաև պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 273հա և 130հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ` լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ: Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Պահուստային հողերը նույնպես յուրացվում են և օգտագործվում են վարելահողեր, արոտավայրեր (262հա) և խոտհարքեր (59հա): Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջուրն է և ոռոգման, խմելու ջրերի ջրագծերի վերանորոգումն է, քանի որ հաճախակի են երաշտները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18