Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արևաբույր

Մակերես` 3.8կմ2

Բնակչություն` 1339

. Գյուղ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք` Երևան- Նախիջևան երկաթուղու վրա: Մարզկենտրոնից գտնվում է 16 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Խառաթլու, Խառատլու անվանումները:
Գյուղը տեղադրված է ծովի մակարդակից 830 մ բարձրության վրա: Կլիման չոր, խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1831 թ-ին ունեցել է 183, 1897 թ-ին` 202, 1939 թ-ին` 206, 1959 թ-ին` 314, 1979 թ-ին` 696 բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 1053 մարդ, որից 51% տղամարդիկ են, իսկ կանայք` 49%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 22%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 68%, հետաշխատունակները` 10%: Գյուղն ունի 262 տնտեսություն: Ունի դպրոց, կապի հանգույց, մանկապարտեզ, բուժկետ:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 366 հա: Համայնքի հողերն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 140 հա: Կան պտղատու և խաղողի այգիներ: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ` լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ և կերային կուլտուրաներ: Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Պահուստային հողերը նույնպես յուրացվում են և օգտագործվում որպես այգիներ, վարելահողեր: Կան նաև արոտավայրեր` 172 հա:
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումն է,դպրոցի շինարարությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07