Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արևշատ

Մակերես` 5.0կմ2

Բնակչություն` 2445

 .Գյուղ Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատից 12 կմ հյուսիս-արևելք: Նախկինում կոչվել է Աղբաշ, Արմալու Մեծ, Աղբաշ Ներքին : Վերանվանվել է Արևշատ 1945թ-ից:
Գյուղը տեղադրված է ծովի մակարդակից 930 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
Գյուղի բնակչությունը 1828-1829 թթ. Խալմաստից և Խոյից գաղթածներն են: 1831 թ-ին ունեցել է 217, 1914 թ-ին` 661, 1959 թ-ին` 1519, 1979 թ-ին`1909 բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 2219 մարդ, որից 47% տղամարդիկ են, իսկ կանայք` 53%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 22%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 64%, հետաշխատունակները` 14%: Գյուղն ունի 560 տնտեսություն:Ունի դպրոց, կապի հանգույց, մանկապարտեզ, բուժկետ, հիվանդանոց: Խմելու ջուրը ստանում է Գառնու ջրմուղից:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 385 հա: Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են մակերեսի 60%: Համայնքի հողերն օգտագործվում են որպես պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 97 հա և 16 հա: Վարելահողերը զբաղեցնում են մոտ 145 հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ, ինչպես նաև հացահատիկ: Կան արոտավայրեր, որոնք զբաղեցնում են մոտ 65հա: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ: Արդյունաբերության ոլորտում զարգացած է սննդի արդյունաբերությունը, ունի գինու գործարան:
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումն է, գյուղատնտեսական մթերքների իրացումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21