Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Բարձրաշեն

Մակերես` 16,3կմ2

Բնակչություն` 1649

 ,Համայնքի վարչական տարածքի մեջ են մտնում Բարձրաշեն և Կաքավաբերդ գյուղերը: Համայնք Արտաշատի տարածաշրջանում, Բարձրաշեն գյուղը գտնվումէ Արտաշատ քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, իսկ Կաքավաբերդը համայնքի կենտրոնից` 52 կմ հեռավորության վրա: Նախկինում Բարձրաշեն գյուղն ունեցել է Բիթլիջա անվանումը և վերանվանվել է 1945 թ-ին:
Բարձրաշեն գյուղն ընկած է Ազատ գետի աջ ափին` Արարատյան հարթավայրում: Ծովի մակարդակից ունի 1100 մ բարձրության վրա: Կաքավաբերդը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի լանջին` 1600մ բարձրության վրա: Գյուղի հարևանությամբ գտնվում է Խոսրովի արգելոցը: Կլիման չոր ցամաքային է: Ձմեռը չափավոր ցուրտ է, ամառը` շոգ ու ցամաքային: Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -4-ից -7 աստիճան, հուլիսյան միջինը` 23-ից 25 աստիճան: Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350-500 մմ: Բնական լանդշաֆտները կիսանապատներ և չոր տափաստաններն են: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում:
Բնակչությունը գաղթել է 1828-1829 թթ. Արևմտյան Հայաստանից, Նախիջևանից, իսկ 1970-ական թթ. Աբովյանի շրջանի գյուղերից: 1897 թ-ին ունեցել է 246, 1926թ-ին`136, 1939 թ-ին` 301, 1959 թ-ին` 370, 1979 թ-ին` 963 բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 1501 մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք` 51%: Կաքավաբերդ գյուղը մշտական բնակչություն չունի: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 21%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 70%, հետաշխատունակները` 9%: Գյուղն ունի 359 տնտեսություն: Խմելու ջուրը տեղափոխվում է Գառնի-Արտաշատ մայր ջրմուղից: Ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց, գրադարան: Կաքավաբերդ գյուղը չունի մշտական բնակչություն:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր: Ունի պտղատու և խաղողի այգիները: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ` լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ: Կաքավաբերդ գյուղի հողահանդակներն օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր և արոտավայրեր: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումն է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:04:49