Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Բերդիկ

Մակերես` 2.5կմ2

Բնակչություն` 951

  Գյուղ Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 6 կմ հյուսիս - արևելք: Նախկինում ունեցել է Ախուն, Բզովակ, Բզովան, Բյուզավանդ, Ախունդի անվանումները:
Գյուղն ընկած է Արարատյան հարթավայրում: Տեղադրված է ծովի մակարդակից 860 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարին միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան , իսկ առավելագույնը` 42աստիճան : Հաճախ լինում են խորշակներ , որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում: Խմելու ջուրը բերվում է Գառնուց:
1831 թ-ին ունեցել է 137, 1897 թ-ին` 341, 1926 թ-ին` 172 ադրբեջանցի և հայ բնակիչ: Հետագայում ադրբեջանցիները տեղափոխվել են և ազգային կազմը միատարր է դարձել: 1939 թ-ին ունեցել է 273, 1979 թ-ին` 790 հայ բնակիչ: Բնակիչների նախնիները եկել են Խոյից և Սալմաստից 1828-1830 թթ., իսկ մյուս մասի նախնիները` Բիթլիսից 1914 թ-ին: Ըստ 2011 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 1016 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայնք` 52%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 24%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 65%, հետաշխատունակները` 11%: Գյուղն ունի 254 տնտեսություն: Ունի դպրոց, բուժկետ:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսակն նշանակության հողերը կազմում են շուրջ 200 հա: Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 60% : Համայնքի հողերն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 75 հա, պտղատու և խաղողի այգիները կազմում են համապատասխանաբար 25 հա և 17 հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ, ինչպես նաև հացահատիկ: Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումն է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31