Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Բերքանուշ

Մակերես` 3.5կմ2

Բնակչություն` 1987

Գյուղ Արտաշատի տարածաշրջանում , Արտաշատ քաղաքից 2 կմ հարավ-արևմուտք :
Գյուղը հիմնադրել են 1828 թ-ին Խոյի գավառից գաղթած մեր նախապապերը, որից հետո ` 1915թ-ին Վանից գաղթած արևմտահայերը և 194 թ-ին Իրանից հայրենադարձները համալրել են գյուղի բնակչության կազմը :
Գյուղը գտնվում է Արարատի մարզում : Բարձրությունը ծովի մակերևույթից` 835մ, հեռավորությունը մարզկենտրոնից` 2կմ : Կլիման չոր խիստ ցամաքային է : Ձմեռները սկսվում են նոյեմբերի կեսերին, հունվար ամսվա միջին ջերմաստիճանը տատանվում է -10-30 աստիճան:
Ամռանը օդի միջին ամսական ջերմությունը կազմում է 34 - 36 աստիճան, իսկ առավելագույնը՝ 42 աստիճան:
Հաճախ լինում են խորշակներ , որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը : Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250 - 350մմ է :
Ըստ 2011 թ-ի տվյալներով գյուղի բնակչության թիվը կազմել է 2070 մարդ , որից 1046-ը կանայք են , 1024-ը տղամարդիկ : Բնակչության մեջ աշխատանքային տարիքի բնակիչները կազմում են 35%, աշխատունակները 52%, հետաշխատունակները 13% : Ներկայումս գյուղն ունի 520 տնտեսություն : Ունի բուժկետ , կապի հանգույց :
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է , համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը : Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 274.0 հա : Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են , որպես վարելահողեր` զբաղեցնելով 139.0հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 73.0հա և 62.0հա : Զբաղվում են այգեգործությամբ , խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ : Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ , մեղվաբուծությամբ, առկա են ջերմոցներ (ծաղկի, լոլիկի, լոբու և այլն) :
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը , գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը :
Համայնքում առկա է հայրենյաց նահատակների հիշատակին նվիրված կոթող Մատուռ սուրբ Կարապետ /19-րդ դ./, որը վերակառուցվել է, ինչպես նաև եկեղեցի /20-րդ դարի սկիզբ/ :

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20