Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Բյուրավան

Մակերես` 2.4կմ2

Բնակչություն` 1444

  Բյուրավան համայնքը գտնվում է Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 8կմ հյուսիս-արևմուտք:Բյուրավան համայնքը հիմնադրվել է 1829թ.-ին :Համայնքի հիմնադիրները եկել են Պարսկաստանի Խանիշան և Իքաղաջ գավառներից: Գյուղի հիմնաքարը դրել է Տեր-Ղազար քահանան:Հիմնադրման ժամանակ գյուղում եղել է ընդամենը յոթ տնտեսություն,այնուհետև ավելացել է ևս երեքը:Բյուրավան համայնքը նախկինում ունեցել է Գայլազոր Վերին,Ղույլասար Հին,Ղույլասար Վերին անվանումները: 1936-1967թթ. գյուղը զբաղվել է բամբակագործությամբ, որտեղից էլ առաջացել է գյուղի անվանումը` Բամբակավան : 1976թ.-ին Հովհաննես Շիրազի նախաձեռնությամբ գյուղը վերանվանվեց Բյուրավան:Համայնքի բնակիչների օգնությամբ և աջակցությամբ վերանորոգվել և այժմ գործում է հիմնովին ավերված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:Գյուղի կենտրոնում կառուցվել է հուշաղբյուր ի հիշատակ Հայրենական Մեծ պատերազմում զոհված 29 համագյուղացիների: Գյուղն ընկած է Ազատ գետի աջ ափին` Արարատյան հարթավայրում: Ծովի մակարդակից ունի 865 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճանի, իսկ առավելագույնը` 42աստիճանի: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում: Բնակչության նախնիները եկել են Խոյ և Սալմաստ գավառներից 1828-1830 թթ.:1831 թ-ին ունեցել է 342, 1897 թ-ին` 192, 1926 թ-ին` 206, 1979 թ-ին` 958 բնակիչ: Ըստ 2011 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 1501 մարդ, որից 45.6% տղամարդիկ են, իսկ կանայք` 54.4%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 18.7%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 75.9%, հետաշխատունակները` 5.4%: Գյուղն ունի 364 տնտեսություն: Խմելու ջուրը բերվում է Գառնու ջրատարից: Համայնքը ունի մշակույթի տուն, դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց, մանկապարտեզ,որը չի գործում: Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 160.8 հա: Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 66%: Համայնքի հողերի 40.7% օգտագործվում է որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 65.5հա: Պտղատու և խաղողի այգիները կազմում են համապատասխանաբար 58.4հա և 10.4հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ: Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումն է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21