Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գեղանիստ

Մակերես` 1.9կմ2

Բնակչություն` 3079

Գյուղ Մասիսի տարածաշրջանում: Մարզկենտրոնից գտնվում է 27 կմ հեռավորության վրա:
Նախկինում ունեցել է Գյոլգմբեթ, Գոքգմբեթ, Թագգյումբեթ անվանումները: Գեղանիստ վերանվանվել է 1949թ.-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ:
Գյուղն ընկած է Հրազդան գետի աջ ափին՝ Արարատյան հարթավայրում: Գտնվում ե ծովի մակարդակից 870 մ բարձրության վրա, կլիման չոր, խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3 -5 աստիճան: Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր: Օդի միջին ամսական ջերմությունը հասնում է +24-ից +26 աստիճան, իսկ առավելագույնը՝ 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որոնք վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ:Բնական լադշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուրոռոգելի լանդշաֆտի:Ագրոկլիմայական տեսակետից համայնքի տարածքը ընկած է բացարձակ ոռոգման տարածքում:
Գյուղը 1831թ.-ին ունեցել է 200 բնակիչ, 1897թ.-ին 235, 1926թ.-ին 471, 1939թ.-ին 715, 1979թ.-ին 1877 բնակիչ: Ըստ 2005թ.-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 2186 մարդ, որից 49% տղամարդիկ, 51% կանայք: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 24%, աշխատունակ տարիքը 60%, հետաշխատունակը՝ 16%: Գյուղն ունի 729 տնտեսություն: Համայնքն ունի վարչական շենք, դպրոց, բուժամբուլատորիա, մանկապարտեզ,մշակույթի տուն, զոհվածների հուշարձան, գերեզմանատուն:
Համայքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն ու ծաղկաբուծությունն է: Համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղնշանակության հողերը կազմում են շուրջ 62 հա: Գյուղատնտեսական նշանակության հողերի 90% օգտագործվում են որպես վարելահողեր՝զբաղեցնելով 53 հա: Պտղատու և խաղողի այգիները փոքր տարածք են զբաղեցնում: Մշակվում է ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ, ծաղկատեսակներ: Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Պահուստային հողերը նույնպես օգտագործվում են որպես այգիներ, վարելահողեր:Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21