Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գետազատ

Մակերես` 5.6կմ2

Բնակչություն` 2175

 ,Գյուղ Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 10 կմ հյուսիս: Նախկինում ունեցել է Ագճագըշլագ, Աղջակալա, Աղջաղալա, Գետաշեն անվանումները:1948 թ-ին վերանվանվել է Գետաշեն, իսկ 1967 թ-ից` Գետազատ:
Գյուղն ընկած է Ազատ գետի աջ ափին` Արարատյան հարթավայրում: Ծովի մակարդակից ունի 930 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1831 թ-ին ունեցել է 105, 1897 թ-ին` 275, 1939 թ-ին` 760, 1979 թ-ին` 1569 բնակիչ: Բնակչության մի մասի նախնիները տեղափոխվել են Սալմաստ գավառից: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայ նքի բնակչությունը կազմում է 1907 մարդ, որից 51% տղամարդիկ են, իսկ կանայք` 49%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 21%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 67%, հետաշխատունակները` 12%: Գյուղն ունի 470 տնտեսություն: Ունի դպրոց, հիվանդանոց, գրադարան, կապի բաժանմունք:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսակն նշանակության հողերը կազմում են շուրջ 423 հա: Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 60%: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահող` զբաղեցնելով մոտ 190հա: Պտղատու և խաղողի այգիները կազմում են համապատասխանաբար 46հա և 23հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ` լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ: Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, շերամապահությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:10:35