Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գինեվետ

Բնակչություն` 700

 Գյուղ Արարատի տարածաշրջանում: Բնակավայրը ստեղծվել է որպես գինու գործարանին կից ավան` 1952թ-ին: 1995 թ. վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է գյուղական բնակավայր և մտել է Արարատի մարզի մեջ: Մարզկենտրոնից գտնվում է 10 կմ հեռավորության վրա:
Տեղադրված է Մերձարաքսյան գոգավորությունում, ծովի մակարդակից մոտ 880 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան , իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում: 1988 թ-ին գյուղն ունեցել է 448 բնակիչ:1988-1989 թթ. Ադրբեջանից գաղթել են որոշ քանակությամբ հայ բնակիչներ :1999-ին գյուղն ունեցել է 536 բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 696 մարդ է: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք` 52%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 26%, աշխատունակները` 59%, հետաշխատունակները` 15%: Գյուղն ունի առկա 209 տնտեսություն: Ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց:Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1123.7 հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 135.61հա: Ունի պտղատու այգիներ: Զբաղվում են այգեգործությամբ,դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային կուլտուրաներ: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, հասարակական տրանսպորտի բացակայությունը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31