Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

Ազգային փոքրամասնություններ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

   Մարզում բնակվող ազգային փոքրամասնություններից են ասորիները, ռուսները, եզդիները, հույները, քրդերը: Ասորիները մեծ թիվ են կազմում Վերին Դվին և Դիմիտրով համայնքներում: Եզդիների թիվը մեծ է Այնթապ, Մարմարաշեն, Մխչյան, Ռանչպար, Նորամարգ գյուղական համայնքներում: Ազգային փոքրամասնությունները միշտ գտնվում են մարզային և համայնքային իշխանությունների ուշադրության կենտրոնում: Նրանք ներգրավված են մարզի քաղաքական, տնտեսական, ինչպես նաև կրթության և մշակութային զարգացման գործընթացներում, իսկ հուզող բոլոր տեսակի խնդիրները ստանում են իրենց հնարավոր լուծումները:

Վերին Դվին համայնք - Համայնքի բնակչության 80 տոկոսն ասորիներ են: Համայնքն ունի գործող եկեղեցի, որը կառուցվել է 1828 թվականին և կոչվում է <<Մար-Թումա>>: Համայնքում կա նաև <<Մարեզ>> անվամբ մատուռ, որը կառուցվել է 1830 թվականին: Համայնքում գործում է <<Արևելքի ասորական կաթողիկոսության սուրբ առաքելական եկեղեցի>> Հայաստանի ասորական կրոնական կազմակերպություն, որի ղեկավարն է Նիկադիմ Յուխանաևը: Հուլիսի 3-ը նշվում է որպես ասորական եկեղեցու օր: 
Համայնքում գործում է նաև <<Աթուր>> հասարակական կազմակերպությունը, որի ղեկավարն է Բիտ Ավդալ Միխաիլը: Ապրիլի 1-ը ասորիների համազգային տոնն է` նշվում  է Նոր տարին, իսկ հունիսի  14-ը` <<Մարեզ>> -ը` նշվում է որպես ասորիների կրոնական տոն: Օգոստոսի 7-ը Օսմանյան Թուրքիայի կողմից ասորիների դեմ կատարված ցեղասպանության օրն է:
Համայնքում գործում է <<Աթուր>> ասորական ազգային երգի-պարի համույթը, որը մշտապես մասնակցում է մարզում, ինչպես նաև հանրապետությունում անցկացվող միջոցառումներին: 
Վերին Դվինի միջնակարգ դպրոցում դասավանդվում է ասորերեն լեզուն և ասորիների պատմությունը: Դպրոցը ևս ակտիվ մասնակցություն է ունենում ազգային ավանդույթների պահպանման, ինչպես նաև ազգային մշակույթի զարգացման գործում:

Դիմիտրով համայնք - Համայնքի բնակչության 20 տոկոսն ասորիներ են:Համայնքում գործում է <<Ռուս ուղղափառ եկեղեցու ՀՀ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի Կիրիկ և Իուլիտա Սբ. Նահատակների եկեղեցու ուղղափառ համայնք>> կազմակերպությունը: Գյուղում նույն սրբերի անվամբ կա գործող եկեղեցի, որը կառուցվել է 1840 թվականին: Համայնքում գործում է նաև <<Մինվե>> հասարակական կազմակերպությունը, որի ղեկավարն է Անյա Գիվոևան: Ամեն տարի հուլիսի 28-ին համայնքը նշում է <<Շարա>> կրոնական տոնը:
Գյուղի ասորական համայնքը ղեկավարվում է <<Աթուր>> հասարակական կազմակերպության կողմից: Համայնքն ակտիվորեն մասնակցում է ինչպես մարզային, այնպես էլ հանրապետական միջոցառումներին: Մեծապես կարևորվում են ազգային մշակույթի և ավանդույթների պահպանման հարցերը: Դպրոցում դասավանդվում է ասորերեն լեզուն:

 

ՀՀ ազգային փոքրամասնություններին վերաբերող իրավական փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության կայքում 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21