Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկատվություն

30.08.2011

ՀՀ կառավարության 03.02.2011թ. N 108-Ն որոշմամբ ՀՀ Արարատի մարզին հատկացված 1 մլրդ 305 մլն դրամի շրջանակներում ընթանում են 81 օբյեկտների շինմոնտաժային աշխատանքներ:
Այսօրվա դրությամբ հանձնաժողովի կողմից շահագործման են ընդունվել հետևյալ ավարտված շինարարական օբյեկտները՝ Մասիս քաղաքի N 2, N 6 և Արարատի N 3, Այնթապի N 2, Նոր Խարբերդի N 2, Աբովյան, Այգեպատ, Լանջառ, Կանաչուտ, Նարեկ, Դվին, Նորաշեն, Ջրաշեն, Վ. Արտաշատ, Քաղցրաշեն, Երասխ, Վանաշեն, Տիգրանաշեն, Ջրահովիտ, Ռանչպար գյուղերի դպրոցները,Արտաշատ քաղաքի N 1, N 4, N 5, Արարատ քաղաքի N 2, N 3, Վեդի քաղաքի N 2 և Մրգավետ, Նորաբաց, Վ. Արտաշատ, Արմաշ գյուղերի մանկապարտեզները:
Մինչև սեպտեմբերի 30-ը նախատեսվում է ավարտել  23 դպրոցների, 4 մշակույթի տների, 2 առողջապահական օբյեկտների, մինչև հոկտեմբերի 30-ը` Վեդու մշակույթի տան, մինչև նոյեմբերի 30-ը`  16 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:18:23