Նորություններ
Մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ
31.08.2011

Սիրելի դպրոցականներ,մանկավարժներ
Շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի օրվա և սեպտեմբերի 1-ի կապակցությամբ: Ողջունում եմ բոլոր աշակերտներին նոր ուսումնական, իսկ առաջին դասարանցիներին` ուսումնառության առաջին տարվա կապակցությամբ, մաղթում լուսավոր ապագա և հաջողություններ ուսման մեջ:
21-րդ դարը գիտելիքի դար է, պետությունն ուժեղ է իր կրթված քաղաքացիներով: Լիահույս եմ, որ ուսումնառության տարիները մեր դպրոցականների համար կդառնան իրենց ունակությունների, գիտելիքների ձեռքբերման պատասխանատու և կարևոր շրջան, որի արդյունքում մենք կունենանք հայրենասեր, կրթված և բարեկիրթ քաղաքացիներ:
Շնորհավորում եմ բոլոր մանկավարժներին, որոնք թոթովախոս մանուկից հասարակության լիիրավ անդամ կերտողներ են, և որոնց է վստահված մատաղ սերնդի կրթության և դաստիարակության դժվարին, պատասխանատու և շնորհակալ աշխատանքը:
Մաղթում եմ բոլորին առողջություն, ուժ ու կորով և հաջողություններ:
Է.ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ