Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արգավանդ համայնքում բացվել է նոր մանկապարտեզ

01.09.2011

Սեպտեմբերի 1-ը Արարատի մարզի Արգավանդ համայնքի բնակիչների համար կրկնակի տոնի վերածվեց,քանի որ այսուհետ 50 երեխաներ կարող են հաճախել < Անահիտ> նորակառույց մանկապարտեզ:
1712 բնակիչ ունեցող համայնքում 18 տարի մանկապարտեզ չէր գործել,և դա իսկապես իրադարձություն էր:2006 թվականից սկսված շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման համար համայնքի բյուջեից հատկացվել էր 50 մլն դրամ և կառուցվեց նոր մանկապարտեզ` խաղասենյակներով, ննջասենյակներով, ճաշասենյակով, խոհանոցով, սանհանգույցներով և լվացարաններով: Մանկապարտեզն ունի համապատասխան գույք, խոհանոցը ապահովված է կենցաղային տեխնիկայով,նրբաճաշակ են կատարված ներքին հարդարման աշխատանքները:
Համայնքի ղեկավարությունը,գյուղապետ Սամվել Նարիբեկյանի գլխավորությամբ, լուծել է նաև երեխաների օրական 3 անգամ սնվելու հարցը:
Արդեն սկսվել են և գարնանը կավարտվեն բակի կառուցապատման, հարդարման, կանաչապատման, ցայտաղբյուրների, լողավազանի, կարուսելների ու ճոճանակների տեղադրման աշխատանքները:


                       Արգավանդ, Սբ. Սարգիս եկեղեցի

Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցու կառուցման տարեթիվն իմանում ենք հյուսիսային մուտքի վերեւում զետեղված արձանագրությունից, որտեղ նշված է, որ եկեղեցին կառուցվել է «արդեամբ հայ ժողովրդոյ հաւատացելոց», իսկ շինարարությունն ավարտվել է 1897 թվականի օգոստոսի 19-ին և օծվել Տ. Ներսես Արքեպիսկոպոսի ձեռամբ: Արքեպիսկոպոսի անունն անհայտ է, սակայն արձանագրության մեջ առկա է նրան վերաբերող «Խուտ» հապավումը, որից կարելի է ենթադրել, որ նրան կոչել են նաեւ Խուտեցի:
Եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում`գյուղամիջյան ճանապարհների խաչմերուկում: Շինությունն ունի ուղղանկյուն հատակագիծ: Աղոթասրահը երկշարք է, երկուական քառակուսի սյուներով բաժանվում է երեք նավերի, որոնցից միջինն ավարտվում է կիսաշրջան խորանով, իսկ եզրերինը` թաղակապ ուղղանկյուն ավանդատներով: Երկայնական պատերին կան որմնամույթեր, որոնք պահում են թաղակապ հզոր ծածկը, որը երկլանջ է` կառուցված փայտե հեծաններով: Եկեղեցին ունի երկու մուտք` հյուսիսից և արևմուտքից: Կառուցվել է գորշ տուֆով: Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցին մշտապես գործել է որպես մատուռ, որտեղ գյուղի հավատացյալ ժողովուրդը մոմ է վառել ու աղոթել: 1997 թվականին եկեղեցին վերակառուցվել է: Գյուղացիների ջանքերով եւ միջոցներով կառուցվել է զանգակատունը: Եկեղեցին գործող է, որտեղ կատարվում են ժամերգություններ, եկեղեցական արարողություններ, մատուցվում է Սբ. Պատարագ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:10:23