Նորություններ
Մարզխորհրդի հերթական նիստ
01.09.2011

2011 թ. սեպտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում կկայանա մարզխորհրդի հերթական նիստը:
Ն Ի Ս Տ Ի Օ Ր Ա Կ Ա Ր Գ
1. Բերքահավաքի և մթերումների վիճակի մասին:
/Զեկ. գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Տ.Վիրաբյան/
2. Մարզի համայնքներում 2011 թ. ութ ամսվա բյուջեների կատարման մասին:
/Զեկ. ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գ. Եղիազարյան/
3. Մարզում ընտանեկան նպաստ և դրամական օգնություն ստացող ընտանիքների սոցիալական անձնագրերում ամրագրված տեղեկությունների փաստագրման և վճարումների աշխատանքների մասին:
/Զեկ. առողջապահության և սոց. ապահովության վարչության պետ Գ. Ավետիսյան/
4. Երեխաների մանկատուն և գիշերօթիկ դպրոց տեղավորելու և կրթության առանձնահատուկ պայմանների կարգերի մասին:
/Զեկ. ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գ. Պողոսյան/