Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կսովորեն հատուկ եւ ներառական դպրոցներում

02.09.2011

Կսովորեն հատուկ եւ ներառական դպրոցներում

Մարզի ֆիզիկական եւ մտավոր նվազ կարողությունների տեր երեխաների ծնողների հոսքն այս օրերին գնալով շատանում է մարզպետարանի կանանց, ընտանիքի եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժին։ Բաժնի պետ Գագիկ Պողոսյանն ընդգծեց, որ կրթություն ստանալու նպատակով վերոհիշյալ երեխաներին համապատասխան դպրոցներ ուղղորդելու համար՝ բաժինը Երեւանի Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից տրված եզրակացության հիման վրա բաժնում հավաքագրված համապատասխան փաստաթղթերով 44 երեխաների ուղղորդել է կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող, ինչպես նաեւ ներառական դպրոցներ։ Վերջիններիս հետ կապված՝ նշենք, որ ծնողները ստիպված չեն լինելու հաղթահարել սոցիալական եւ ճանապարհատրանսպորտային դժվարություններ, որովհետեւ Արարատի մարզի 2 տարածաշրջաններում՝ Մասիսում եւ Արտաշատում, գործում են ներառական դպրոցները, միառժամանակ աշխատանքներ են ընթանում Արարատի տարածաշրջանում եւս այդպիսի դպրոց ունենալու համար։ Շարունակելով ասենք, որ երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում կսովորեն 17 երեխաներ, իսկ 159—ը՝ երեխաների զարգացման «Արաբկիր» Արտաշատի վերականգնողական կենտրոնում կստանան համապատասխան բուժում, որից հետո կշարունակեն սովորել հանրակրթական դպրոցներում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07