Նորություններ
Արարատի մարզի դպրոցներն ապահովված են զենքով
02.09.2011

Արարատի մարզի դպրոցներն ապահովված են զենքով
Արարատի մարզում մեծ ուշադրություն է դարձվում Նախնական Զինվորական Պատրաստության /ՆԶՊ/ առարկայի ուսուցմանը: Անցած ուսումնական տարում մարզի միայն մեկ դպրոց ուներ ուսումնական զենք, իսկ այս` 2010-2011թթ. ուսումնական տարում, շնորիվ ՀՀ Պաշտպանության և ԿԳ նախարարությունների և Արարատի մարզպետարանի համատեղ ջանքերի, 112 հանրակրթական դպրոցներից 102-ը ապահովվել են ուսումնական զենքերով:
Մարզի Մխչյան համայնքում դարձյալ ռազմական կառույցի աջակցությամբ ստեղծվել է ռազմագիտության շարային և սպորտային հրապարակ, հրաձգարան, որտեղ ապագա զինվորները սովորում են կրակել, զենքի հետ վարվելու անվտանգության կանոններ: